Հեքիաթասաց Եվան

Այսօր մեզ հյուր էր եկել  Հայրապետյան Սպարտակի քույրիկը՝ Եվան։ Նա մեզ համար պատմեց Հովհաննես Թումանյանի «Սևուկ ուլիկը» հեքիաթը։ Յուրաքանչյուր հեքիաթ սիրով լսում և ընթերցում են և՛ փոքրերը, և՛ մեծերը։ Հեքիաթները և հետաքրքիր պատմությունները երեխաների հետ շփվելու ամենաարդյունավետ միջոցներն են, որովհետև նրանք հեքիաթների մեջ գտնում են իրենց։ Նաև շատ հաճուքով և հետաքրքրությամբ են լսում իրենց սիրելի կերպարների մասին։ Զարգանում է երեխայի երևակայությունը, որը կարևոր է զարգացման համար։