Շաբաթվա ամփոփում՝ 01.06-05.06

101591623_2688948071430477_264101258472718336_n

Այս շաբաթ կրկին  աշխատեցինք ֆիզիկական միջավայրում։ Երեխաներին ընդունեցինք  բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ապա սանին ուղեկցում է խմբասենյակ։Դիմավորում ենք սաներին ըստ կարգի և տեսաֆիլմով ներկայացնում ընդունելության նոր ձևը։

Շնորհավոր հունիսի մեկ

Հունիսմեկյան օրը սկսեցինք միջավայրի խնամքից։ Այնուհետև հաղթահարեցինք Արևմտյան դպրոց-պարտեզի լանջերի բարձունքը։

Քանի որ այսօր երեխաների պաշտպանության օրն է, սաների օրը տոն դարձնելու համար երգեցինք, պարեցինք, ծաղիկներ հավաքեցինք,  բարձունք հաղթահարեցինք և փուչիկներով խաղացինք։ Իսկ հետո պատրաստեցինք գունավոր պղպջակներ՝  փչեցինք և ուրախացանք։

Շարունակել կարդալ “Շաբաթվա ամփոփում՝ 01.06-05.06”

Ուրախ մարմնամարզություն

102414792_551069349113594_220723655639280613_n

Մարզական խաղերը մեր առօրիայի մի մասն են կազմում։ Ամեն օր դրանք տարաբնույթ են՝ մի օր գնդակախաղ, մյուս օրը պարանախաղ, գլուխկոնծի․․․Այսօր էլ խաղացինք հետաքրքիր օղակախաղեր։ Ցատկոտելով անցնում էինք օղակների միջով։ Խաղի միջոցով զարգանում է սաների ուշադրության կենտրոնացումը։