Շաբաթվա ամփոփում՝ 06.08-06.12

103775278_1644976368998506_2853808343599233823_n (1)

Հեռավար ուսուցումը շարունակվում է։ Սեբաստացիական ընտանիքները իրենց աշխատանքը շարունակում են մեծ սիրով։ Սաները իրենց ընտանիքի անդամների հետ իրականացնում են  շատ հետաքրքիր նախագիծեր։ Նաև իրենք են հանդես գալիս, իրենց նախագծերով։

Միջավայրի խնամք

Կանաչ, խնամված ու ծաղկաշատ բակ ունենալու նպատակով այսօր տնկեցինք վայրի խաղողի թփեր։ Կխնամենք, կջրենք, կավելացնենք, որպեսզի էլ ավելի  գեղեցկացնենք դպրոցի կանաչապատ տարածքները։

Սանի առօրյան

Այսօր սաները ներկայացնում են իրենց առօրյայի մի մասը։ Իրականացնում են տարբեր աշխատանքներ՝ երգում են, պարում են, նկարում են, հեքիաթ են պատմում, զբոսնում և խնամում են բակի ծաղիկները և ծառերը։ Նրանք ունեն շատ հետաքրքիր և հագեցած առօրյա։

Ուրախ մարմնամարզություն

Առավոտյան զբոսանքը, վազքը, հեծանիվ վարելը շատ կարևոր և օգտակար են առողջության և ճկունության համար։ Որքան շատ բույսեր են լինում շրջապատում, այնքան ավելի մաքուր և թթվածնով հարուստ է տվյալ տեղանքի օդը։Սաները ակտիվ մարզվում և խաղում են օղակախաղեր։ Մարմնամարզությունը նպաստում Է մարդու ֆիզիկական համաչափ զարգացմանը, ձևավորում գեղեցիկ կեցվածք։

Ջրային խաղեր

Ամառային շոգ օրերին սաները զովանում են ջրով, ջրային խաղերով։ Սաների ամենասիրելի զբաղմունքներից է ջրով խաղալը։ Նրանք այսօր խաղացին ջրային խաղեր և լավ զվարճացան։

Այլընտրանքային նկարչություն

Այսօր սաները կատարեցին նկարչություն, որը շատ տարբերվող էր և այլընտրանքային։ Նրանք վրձնի փոխարեն օգտագործեցին՝ պատառաքաղ, փուչիկներ, փայտիկներ և հատիկեղեն։  Սաները նկարում են այն ինչ ուզում են, և հետո պատմում իրենց պատկերի մասին։ Ստացվեցին գարնանային գունեղ նկարներ։ Հիմա կներկայացնեմ սաների այլընտրանքային նկարները։

Ես կարողանում եմ

Սաները ներկայացնում են իրենց նախասիրություններն ու հետաքրքրությունները։ Ես կարող անում եմ՝ երգել, պարել, նկարել, խոհանոցում աշխատել, խնամել տան և բակի բույսերը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s