Շաբաթվա ամփոփում՝ 15.06-19.06

104344232_1123480994701691_8890681734029423828_n

Արդեն ամառ է, մենք մեր ամբողջ օրը անցկացնում ենք բակում։ Այս շաբաթ սաների հետ իրականացրել ենք մի շարք հետաքրքիր նախագծեր։ Շաբաթն սկսել ենք գունեղ բնագիտական փորձով, շարունակել բալի և ծիրանի բերքահավաքով և այլ հետաքրքիր աշխատանքներով։

Ծիրանահավաք

Այսօր  սաների համար իսկական ծիրանատոն էր։ Ծիրանի ծառը թափ տվեցինք, լվացինք, համտեսեցինք և մեր հավաքած ծիրաններով պատրաստեցինք շատ համեղ հյութ։

Այլընտրանքային նկարչություն

Այսօր սաները իրականացրեցին այլընտրանքային նկարչություն։ Այսպիսի աշխատանքների օգնությամբ սաները ձեռք են բերում նկարչական հմտություններ, այլընտրանքային նկարչության ձևերի և տեսակների շնորհիվ սաների մոտ ձևավորվում է սեր նկարչության նկատմամբ:

Բացօթյա քուն

Այսօր  քունը կազմակերպեցինք՝  կանաչ, մաքուր, խնամված  միջավայրում։ Սաները  քնում ենք բակում ազգային  օրորոցայինների ներքո։

Բալի բերքահավաք

Այսօր Արևմուտքում բալի բերքահավաք էր։Բալը  հավաքեցինք,մաքրեցինք,լվացինք։Այնուհետև պատրաստեցինք շատ համեղ հյութ և համտեսեցինք։

Բնագիտական փորձ

Այսօր սաները կատարեցին կաթով բնագիտական փորձ։ Նրանք շատ են սիրում այսպիսի փորձերը  և  մեծ ոգևորությամբ են կատարում։ Այսպիսի  փորձերի շնորհիվ  սաների  մոտ    առաջանում է  հետաքրքրություն շրջակա միջավայրի նկատմամբ, ինչպես նաև զարգանում է գունաճանաչությունը։

Գունավոր պղպջակներ

Օրը սկսեցինք գունավոր փրփրախաղերով։ Սաների հետ բակում ստացանք գունավոր պղպջակներ և մի լավ զվարճացանք։

Փուչիկներով ջրային խաղ

Ամառվա տապին օգնության է գալիս ջուրը և այսօր խաղացինք ջրային հետաքրքիր , զվարճալի ու գունավոր խաղ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s