Շաբաթվա ամփոփում՝ 27.07-31.07

116371026_2742226402769310_1259391927730891356_n

Այս շաբաթ իրականացրեցինք ձմերուկատոնը։ Ձմերուկատոնին ընդառաջ սաները խոսեցին ձմերուկի մասին՝ ի՞նչ համ, հոտ, գույն ունի և ի՞նչ ուտեստներ են պատրաստում։ Նկարագրելուց, խաղալուց, նկարելուց հետո որոշեցին համտեսել։ Համտեսից հետո Ռոդարիական փոքրիկ հեքիաթ հորինեցին։ Իսկ շաբաթվա վերջում մեծ ոգևորությամբ սաները դատարկեցին լողավազանի ջուրը, մաքրեցին և զվարճացան։

Շարունակել կարդալ “Շաբաթվա ամփոփում՝ 27.07-31.07”

Լողավազանի ջուր դատարկոցի

117089658_2742225156102768_6404210977335103527_n

Այսօր սաների հետ սպունգների, դույլերի, ձեռնոցների օգնությամբ դատարկեցինք լողավազանի ջուրը և մաքրեցինք։ Նրանք շատ ոգևորված աշխատում էին և օգնում մեկը մյուսի։ Արևմտյան լողափը վերածեցինք փոքրիկ ջրաշխարհի։ Այնուհետև լողափում իրականացրեցինք ձմերուկուտոցի։ Հավես օր էր։

 

Պատրաստում ենք ձմերուկի հյութ

116335487_3675441725817590_4424108569344375736_n

Ձմերուկատոնը շարունակվում է։ Այսօր էլ մի մեծ ձմերուկ կտրեցինք, ուսումնասիրեցինք, հյութը քամեցինք  և համտեսեցինք։ Իսկ կորիզները առանձնացրեցինք, որպեսզի ցանենք։

Ձմերուկագլոր-ձմերուկուտոցի

115974618_730165850889347_1638893807332364267_n

Այսօր իսկական ձմերուկատոն էր Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարանում: Սաների հետ նախապես խոսեցինք ձմերուկի համի, հոտի և օգտակար հատկությունների մասին։ Այնուհետև հաշվեցինք և  համեմատեցինք։ Ուսումնասիրելուց, գովելուց հետո կտրեցինք համով-հոտով ձմերուկը և համտեսեցինք։

Լողավազան լվանալու ծես

108998358_412828443009173_2909455517440273180_n

Նախապես փորում ենք ծառերի տակ:Բաժանվում ենք խմբերի և ծառերը ջրում`
1. Ռեզինե ճտքավոր կոշիկներով ,լողի գլխարկներով , ձեռնոցներով ,կարճ խողովակներով:

 

2.Շոր քամոցի:

Ջուրը կարող ենք դատարկել սպունգներով, սրբիչներով:

3.Խաղում ենք ջրոցի:

4 .Գովում ենք ջուրը:
Հորինում ենք ջրի մասին խաղիկներ:

5.Ջրաշխարհ

6.Ջրոցի

Սեմինար պարապմունքներ

116264905_305059723946933_1344511014732709145_n

Հունիսի 24-ից սկսեցինք շարունակել սեմինար-պարապմունքները։ Այդ ընթացքը զուգադիպեց իմ աշխատանքային շաբաթվան՝  խմբից բացակայել չէի կարող։ Չեմ մասնակցել երաժշտաթատերական սեմինարին ( Վարդավառի ծեսի նախապատրաստական աշխատանքներին)։ Հունիսի 29-ից սկսեցի մասնակցել Հայկուհի Հովհանիսյանի մարզական պարապմունքին 2 անգամ։ Ձիավարության պարապմունքին 2 անգամ։  Լողի սեմինարին մասնակցել եմ 5 անգամ։ Բուժօգնության սեմինարին մասնակցում է՝ Աննա Հայրոյանը։Ամառային շոգ օրերին սեմինար-պարապմունքներին մասնակցել եմ մեծ սիրով և կշարունակեմ մասնակցել։