Առավոտյան ծեսը լողափում

Ամառային պարտեզում սաների ընդունելությունը կազմակերպում ենք լողափում։ Այսօր մեզ միացան  մեր ավագ ընկերները՝ ճամբարականները և առավոտյան ծեսը սկսեցինք ծիսական երգ ու պարով։

Դաստիարակների լողի սեմինար-պարապմունք

Այսօր  Արևմտյան դպրոցում իրականացրեցինք դաստիարակների լողի սեմինար-պարապմունքը, որտեղ լողավազանի պարզ ջուրը մեզ էր սպասում։ Չնայած նրան, որ մեր սեմինարները տարաբնույթ են, սակայն մարզական պարապմունքները գերակշիռ մասն են կազմում։ Պահպանելով սոցիալական հեռավորություն` նախավարժանք արեցինք, տաքացրեցինք մեր մկանները, իսկ ի՞նչ էր մնում անել դրանից հետո, իհարկե ցատկել ջրի մեջ և զովանալ ամռան այս տապից՝  բարձրացնելով դիմադրողականությունը…