Աշխատանքային նախագիծ՝13.07-17.07

107708971_284317246139773_4500960432466607694_n

Արտակարգ ռեժիմում 2-5 տարեկանների խմբի աշխատանքի կազմակերպման կարգ՝ըստ ՀՀ պարետի N 74 որոշման   

2-5 տարեկան սաների ջերմաչափման տվյալներ

Շարունակում ենք նախակրթարանի  արտակարգ ռեժիմով աշխատանքը:

Ամառային լողափ

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ՝13.07-17.07”

Դեպի Դիլիջան

Մի ուրիշ յուրահատուկ ճամփորդություն։ Ես սիրում եմ ճամփորդել և՛ ընտանիքիս, և՛ ընկերներիս հետ։ Բայց այս ճամփորդությանը շատ էի սպասում և համոզված էի, որ յուրահատուկ ու խենթություններով օր ենք անցկացնելու։ Հանրապետության հրապարակից խենթերով, երգ ու պարով սկսեցինք մեր ուրախ ճամփորդությունը։ Առավոտյան վայելեցինք կապուտաչյա Սևանը և Դիլիջանի մաքուր օդը։ Հասանք Դիլիջան սկզբում հաղթահարեցինք Ջուխտակ վանքի բարձունքը և մասնակցեցինք պատարաքին։ Այնուհետև հաղթահարեցինք Մաթոսավանքի բարձունքը։ Իսկ հետո խոտերի մեջ և ծառերի տակ կազմակերպեցինք հավես պիկնիկ։ Մի լավ երգեցինք և պարեցին։ Իսկ տունդարձի ճանապարհին գնացինք Սևանավանք։ Օրը շատ հագեցած էր և խենթություններով լի։ Հավես և հետաքրքիր օրվա համար շնորհակալ եմ իմ սիրելի ընկերներին։

Շաբաթվա ամփոփում՝06.07-10.07

108005777_2825483644229467_2727698237822084244_n

Այց ագարակ

Լող, լողափնյա խաղեր

Ցեխախաղ

Ջրային չլմփոցի

Առավոտյան ծեսը լողափում

Դաստիարակների լողի սեմինար-պարապմունք

Մեր ընկեր Աստղիկը

Պատրաստվում ենք Անձրևաբեր ծեսին և Վրդավառին

Այց ագարակ

Այսօր սաների հետ կրկին այցելեցինք  ագարակ։ Այնուհետև մարզվեցինք, խնամեցինք միջավայրը և նախաճաշեցինք։ Իսկ հետո կերակրեցինք կենդանիներին։ Ամեն անգամ այցելելիս դատարկաձեռն չենք գնում:  Վերցնում ենք բանջարեղեններ և հաց, որպեսզի կերակրենք և՛ կենդանիներին, և՛ թռչուններին: Սաները շատ են սիրում  մեր յուրօրինակ ագարակը։

Լող, լողափնյա խաղեր

108998358_412828443009173_2909455517440273180_n

Ամառային ուրախ, հավես օրերը շարունակվում են:  Ամառային կիզիչ արև, գեղեցիկ ու հարմարավետ լողափ,  ջուր  ու չլմփոց:   Այս ամենին է միանում նաև սաների  բարձր  ծիծաղը։ Այսօր կրկին մի լավ լողացին, երգեցին և ջրային խաղեր խաղացին։

Ֆեյսբուքյան ուղիղ եթեր