Լողափնյա հրճվանք

Ամառային պարտեզն առանձնահատուկ է իր ընձեռած հնարավորություններով։ Չդադարող խինդ ու ծիծաղով, բացականչություններով և խաղերով է անցնում մեր սաների առօրյան։ Սաները իրենց առավոտյան մարմնամարզությունը նույնպես ջրի մեջ են անցկացնում, որին հաջորդում են ջրային  և բակային խաղերը։