Մեղրաշարք,Արևմտյան դպրոց-պարտեզ

Մեղրաշարք,Արևմտյան դպրոց-պարտեզ

Մեղրով թխվածքաբլիթ

Մեղրածեսին ընդառաջ

Մեղրուտոցի

Տեխնոլոգիական գործունեություն

Մեղրահամտես

Աթաբեկ Խնկոյան «Մեղու»

Մրգային աղցան

Այսօր սաները  պատրաստեցին քաղցր աղցան։ Նախապես հաշվեցին, համեմատեցին, խոսեցին մրգերի  օգտակար հատկությունների մասին։Այնուհետև պատրաստեցին, համտեսեցին և հյուրասիրեցին իրենց ընկերներին։ Նրանք սիրով և հաճույքով են աշխատում խոհանոցում։

Մեր առօրյան

Այսօր սաները ներկայացնում են իրենց առօրյայի մի մասը։ Իրականացնում են տարբեր աշխատանքներ՝ երգում, պարում, մարզվում, լողում, կերակրում են ագարակի կենդանիններին և թռչուններին։ Նրանք ունեն շատ հետաքրքիր և հագեցած առօրյա։

Փչվող ձեռնոց

Շնչառական խաղերը նպաստում են շնչառական զարգացմանը։ Այսպիսի խաղերը օգնում են կենտրոնացնել ուշադրությունը, զարգացնել շնչառությունը և մանր մոտորիկան։ Սաները բաժակի մեջ փչում են այնպես, որ բաժակին ամրացրած ձեռնոցը վեր է բարձրանում։