Արեն, Նռանե և Տարոն Անտոնյանների ընտանեկան պարտեզի մայրիկ՝ Նուշիկ Սմբատյան

74367254_2298051640324419_3743126189590446080_n (1)

Հայաստանում, ինչպես և շատ այլ երկրներում, պատրաստ չէին այսպիսի երկարատև արտակարգ իրավիճակի, իսկ ստեղծված իրավիճակը հրատապ լուծում էր պահանջում հատկապես կրթության ոլորտում։ Եվ հանկարծ բոլորը հիշեցին հեռավար ուսուցման հնարավորության մասին։ Միանգամից գործի դրվեցին բոլոր հնարավոր գործիքներն ու հարթակները բոլոր տարիքի սովորողների շարունակակական կրթությունն ապահովելու համար։ Այո՛, բոլոր տարիքի՝ բացառությամբ նախադպրոցական տարիքի սովորողների։ Վստահ եմ՝ շատ գիտակից ծնողներ նախադպրոցական հաստատություններ կամ նախակրթարաններ են տանում իրենց բալիկներին ոչ միայն իրենց աշխատանքային ժամերին նրանց խնամքն ապահովելու, այլև բնական, կենդանի, գունեղ միջավայրում իրենց տարեկիցների, հոգատար ու բանիմաց մանկավարժների հետ շփվելով՝ զարգանալու, աճելու, հմտություններ ու կարողություններ զարգացնելու, կրթվելու համար։ Եվ ուրեմն՝ ստացվեց, որ 2-5 տարեկանները ակամայից զրկվեցին իրենց այդ բոլոր իրավունքներից։

Շարունակել կարդալ “Արեն, Նռանե և Տարոն Անտոնյանների ընտանեկան պարտեզի մայրիկ՝ Նուշիկ Սմբատյան”

Մայիսյան հավաք «Հեքիաթասաց ընտանիքը»

96585601_1189043331432479_2823130240438501376_n

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մայիսյան 15-րդ հավաքն է։ Հեռավար ուսուցումը շարունակվում է։ Սաները իրենց ընտանիքի անդամների հետ իրականացրեցին շատ հետաքրքիր նախագիծ՝ «Հեքիաթասաց ընտանիքը»։ Երեխաներն ունեն իրենց սիրելի հեքիաթները, նաև փորձում են նմանակել հերոսներին։ Նրանց ընտանիքի անդամները պատմեցին «Հովհաննես Թումանյանի» հեքիաթներից, սիրով լսեցին, ուրախացան և միասին քննարկեցին։ Յուրաքանչյուր հեքիաթ սիրով լսում և ընթերցում են և՛ փոքրերը, և՛ մեծերը։ Հեքիաթները և հետաքրքիր պատմությունները երեխաների հետ շփվելու ամենաարդյունավետ միջոցներն են, որովհետև նրանք հեքիաթների մեջ գտնում են իրենց։ Նաև շատ հաճուքով և հետաքրքրությամբ են լսում իրենց սիրելի կերպարների մասին։ Զարգանում է երեխայի երևակայությունը, որը կարևոր է զարգացման համար։

Թութիկյան Տիգրան

Ավագյան Եվա

Անտոնյան Արեն

Պետրոսյան Կառոլինա

Մելիքսեթյան Էրիկ

Ավետիսյան Ռուբե

Թոփալյան Մարկ

Մկրտիչյան Հրայր

Եվա և Ալեքսան Ավագյանների ընտանեկան պարտեզի մայրիկ՝ Արևիկ Բաբայան

96727369_648616042536981_4627363791519088640_n

Կորոնավիրուսն ու դրա հետևանքով հայտարարված արտակարգ դրությունը արտակարգ պայմաններ թելադրեցին նաև նախակրթարանի համար։ Որպես առաջին դասարանում սովորող սեբաստացու ծնողներ՝ հեռավար ուսուցման փորձ ունեինք, սակայն այդքան էլ լավ չէինք պատկերացնում՝ ինչպես է հնարավոր 2,7 տարեկան, նոր մանկապարտեզ հաճախող, միայն իր շրջապատին հասկանալի լեզվով խոսող երեխայի հետ հեռավար ուսուցում իրականացնել։ Բայց հենց այդ նույն 2,7 տարեկան, միայն ընտանիքի անդամներին հայտնի լեզվով խոսող Եվան, տեսնելով եղբոր առցանց դասերը, ակտիվ նկարահանվող նախագծերը, պատրաստակամություն էր հայտնում հեռավար ուսուցման մասնակիցը դառնալու։ Ամեն անգամ կրկնկում էր ՝ «Եսե դաս։ Եսե է Անա, Է Այե դաս։ Եսե աչիկա տեղ», ինչը թարգմանաբար նշանակում է՝ «Ես էլ դաս անեմ։ Ես էլ ընկեր Աննային ու ընկեր Արևին նյութեր ուղարկեմ։ Ես էլ մանկապարտեզ գնամ»։ Ու այստեղ օգնության հասան մեր ընկեր Աննան ու ընկեր Արևն իրենց ամենշաբաթյա հետաքրքիր երգով, հեքիաթներով, խաղերով հագեցած նախագծերով։

Շարունակել կարդալ “Եվա և Ալեքսան Ավագյանների ընտանեկան պարտեզի մայրիկ՝ Արևիկ Բաբայան”