Տեառնընդառաջի ծես

Ծեսի օրը՝ փետրվարի 13

Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոցի բակ

Ժամը՝  11:00

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, 5տարեկաններ, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր

Նախապատրաստություն՝

Սովորողները խմբերում պատրաստում են հալվա, փոխինդե գնդիկներ, աղանձ, ադիբուդի, գունավոր կոնֆետներ, հալվա, ընկուզեղեն: Թղթերի վրա նկարում են « չար» բառեր՝ խարույկը նետելու համար:

Խարույկը վառվելու է Արևմտյան դպրոցի բակում: Ըստ ծիսական կարգի՝ յուրաքանչյուր մասնակից իր բաժին փայտիկը կամ ճյուղն է ավելացնում կրակին: Մինչ խարույկի իջնելը ուրախ երգ ու պարով պտտվում ենք խարույկի շուրջը: Այդ ընթացքում սովորողները , ծնողները, հյուրերը ծիսական ուտեստներ են մատուցում՝ շրջելով հանդիսականների մեջ (փոխինդ, աղանձ, ադիբուդի, գունավոր կոնֆետներ, հալվա, ընկուզեղեն):

Advertisements

Դդմածես

img_20190121_114118

Դդումով թխվածքաբլիթ

Այսօր պատրաստեցինք կարմրաթուշ դդումով թխվածքաբլիթ։Սաները թվարկեցին, թե ինչ է անհրաժեշտ թխվածքաբլիթ թխելու համար։Այնուհետև սաները մեր սիրելի տիկին Անուշի օգնությամբ պատրաստեցին խմորը։Քանի որ խմորը շատ էինք պատրաստել բաժանեցինք երկու մասի,մի մասով նրանք լավ խաղացին,տարբեր պատկերներ ստացան,լավ ալյուրոտվեցին,ուրախացան,իսկ մյուս մասով թխեցինք կարմրաթուշ թխվածքաբլիթները։Նրանք սպասում էին,թե երբ է թխելու,որպեսզի համտեսեն։Հետճաշիկին համտեսեցին և ասացին,որ շատ համեղ է։Այնուհետև խոսում էին կրկին պատրաստելու մասին։

Շարունակել կարդալ “Դդմածես”