Մրգային աղցան

Այսօր սաները  պատրաստեցին քաղցր աղցան։ Նախապես հաշվեցին, համեմատեցին, խոսեցին մրգերի  օգտակար հատկությունների մասին։Այնուհետև պատրաստեցին, համտեսեցին և հյուրասիրեցին իրենց ընկերներին։ Նրանք սիրով և հաճույքով են աշխատում խոհանոցում։

Մեր առօրյան

Այսօր սաները ներկայացնում են իրենց առօրյայի մի մասը։ Իրականացնում են տարբեր աշխատանքներ՝ երգում, պարում, մարզվում, լողում, կերակրում են ագարակի կենդանիններին և թռչուններին։ Նրանք ունեն շատ հետաքրքիր և հագեցած առօրյա։

Ես սեբաստացի եմ

Նախակրթարանը մշտապես համալրվում է նոր սաներով։ Այս անգամ մեր փոքրիկ ընտանիքին միացավ Աստղիկը, ով ծնվել է սեբաստացի ընտանիքում։ Դեռ օրորոցում լսել է Կոմիտաս և իր եղբոր` Դավիթի հետ պարել ազգային պարեր։ Հոգեհարազատ են Աստղիկին Թումանյանի հեքիաթները, ռոդարիական հնարքով խաղերը, ինչպես նաև անուշ քունը իր քույրիկ` Լիլիթ Բլեյանի «Օրոր» երգը։ Երևի թե դա է պատճառը, որ իրեն ամբողջությամբ նախակրթարանի լիիրավ անդամ է զգում։

Ներկայացնում է՝ Բլեյան Աստղիկը

Փչվող ձեռնոց

Շնչառական խաղերը նպաստում են շնչառական զարգացմանը։ Այսպիսի խաղերը օգնում են կենտրոնացնել ուշադրությունը, զարգացնել շնչառությունը և մանր մոտորիկան։ Սաները բաժակի մեջ փչում են այնպես, որ բաժակին ամրացրած ձեռնոցը վեր է բարձրանում։