Սրամիտ Լիլին

69660747_2394286794226176_4905983276402868224_n

Լիլին.

_Արևը դուրս եկավ, գնացի պարտեզ։

_ Պարտեզից ,որ գալիս ես, ի՞նչ ես անում։

_Խաղում եմ, լվացվեմ եմ, հաց եմ ուտեմ, լողանում,որ չհիվանդանամ ու քնում եմ։

Մամա’, դու’ք էլ կլողանաք, որ վիրուսներից պաշտպանվեք։

Բլբլոց

86983758_183991923014499_7243979149528793088_n
— Ողջույն ։
— Ողջույն ։
— Միքայել ջան, ի՞նչ է սերը։
— Սերը, որ տղան աղջկան է սիրում, իսկ աղջիկը տղային։ Որ փոքր էի գնում էի ընկեր Ինգայի խումբ, հանդպեցի մի շատ սիրուն աղջկա։ Այդ աղջիկա անունը Լուիզա էր, նա շատ սիրուն էր։ Ես սիրահարվեցի նրան և մի հատ սրտիկով մատանի նվիրեցի։ Մենք միասին պաղպաղակ էինք ուտում։ Ես նրա համար էի կոնֆետներ բերում, իսկ ինքը իմ։ Մենք հաց ուտելուց իրար մոտ էինք նստում, իրար կողք քնում։ Ես սիրում եմ Լուիզային , ինքն էլ ինձ։

Շարունակել կարդալ “Բլբլոց”

Կատակասեր Անին

Անին․

—Ընկեր Արև գնանք՛ ագարակ։

—Անի ջան ձիուկները նեղացած են,— ասացի ես։

—Իսկ ինչու՞,— հարցրեց նա։

—Այսօր ցուրտ է,մրսում են,— պատասխանեցի ես,— վաղը՛ կգնանք։

—Դե,որ տենց  է թող ժակետ հագնեն, վաղը ես իրենց համար ժակետ և գլխարկ կբերեմ,— ծիծաղելով ասաց նա։

Դաստիարակի օրագիր «կատակասեր Միքայելը»

Ես և Լիլիթը քննարկում էինք մեր այսօրվա ջրային խաղերը,Միքայելը մոտեցավ լսելով,որ խոսում ենք ջրի  մասին.

— Ես վապշե տը ջուր էի ուզում,— վճռական ասաց նա։

 

Կրակի կտոր Ալեքսը

Այսօր սաներին ասացի, որ իրենց  մայրիկներին ասեն, որպեսզի  վաղը իրենց  հետ Ձմեռ պապիկի գլխարկ ուղարկեն։ Հանկարծ խմբից մեր սիրելի Ալեքսը բղավեց,  ասելով, որ իրենք ո՛չ Ձմեռ պապիկի գլխարկ ունեն, ո՛չ էլ փող, որ առնեն։ Ընդառաջ գնալով փոքրիկի ցանկությանը, ասացի, որ ինքս  քո համար կբերեմ։ Ալեքսը շա՜տ ուրախացավ և «ջա՜ն» բղավելով շտապեց տեղեկացնել ընկերներին։

Լուսինեի բլբլոցը

Լուսինեն նստած նախաճաշում է ու ոտքը դրել է կողքի աթոռին։ Ասացի, որ հարկավոր է ոտքը իջեցնել, քանի որ այդպես ճիշտ չէ։ Լուսինեն էլ ժպիտով ասաց, որ  դա իր «քուլիկի» տեղն է, իրեն էլ «տաշ» լցնեմ, որպեսզի  գա պարտեզ,  նստի այս աթոռին և ուտի։