Մեղրաշարք,Արևմտյան դպրոց-պարտեզ

Մեղրաշարք,Արևմտյան դպրոց-պարտեզ

Մեղրով թխվածքաբլիթ

Մեղրածեսին ընդառաջ

Մեղրուտոցի

Տեխնոլոգիական գործունեություն

Մեղրահամտես

Աթաբեկ Խնկոյան «Մեղու»

Վարդավառի ծեսը Արևմտյան դպրոց-պարտեզում

Հուլիս ամիսը Վարդավառի ամիս է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Շաբաթների ընթացքում սովորողների հետ նախապատրաստվում էինք իսկական ծիսական Վարդավառ նշելուն։

Շարունակել կարդալ “Վարդավառի ծեսը Արևմտյան դպրոց-պարտեզում”

Համբարձման ծեսը Արևմուտքում

99010943_2680366422288642_300765152305741824_n

Համբարձումը նշում են Զատկից 40 օր հետո։ Համբարձումը բնության, բեղունության ու արբունքի, բուսականության աճի տոն է։ Այդ նպատակով ժողովուրդը դուրս է գալիս դաշտեր և երգ-պարով, ուրախությամբ սիրաշահում մայր բնությանը։ Այն համընկնում է գարնանային աշխատանքների ավարտի հետ, այսինքն՝ այն պահի երբ երկրագործը իրենից կախված ամեն ինչ անելուց հետո հայացքը վեր է պարզում Աստծուց ու բնությունից ակնկալում հատուցում։

Սաների հետ նախապես հավաքեցինք գույնզգույն ծաղիկներ , հյուսեցինք ծաղկաշղթա, պատրաստեցինք ծիսական Արուսի տիկնիկը։ Այնուհետև կուժի մեջ լցրեցինք յոթ տարբեր չափի քարեր, յոթ գույնի ծաղիկներ և մոտակա ցայտաղբյուրից կուժի մեջ լցրեցինք յոթ բուռ ջուր։ Այնուհետև սաները երգելով գովերգեցին մեկը մյուսին։

Հեռավար- առցանց ուսուցման երրորդ շաբաթ «Ձոն մայրիկի»

Մայրիկատոնին ընդառաջ սաները պատրաստեցին գեղեցիկ  ծաղիկներ իրենց  մայրիկների համար։Յուրաքանչյուր երեխա այդ ամենը ներկայացրեց իր պատկերացրած ձևով՝  Եվան իր մայրիկին նվիրեց կոճակներից պատրաստած ծաղիկ։

Իսկ Տիգրանը շատ հետաքրքիր մտահղացում ուներ,  նկարել է ծառ։ Այնուհետև կարմիր կոճակները փաքցրել էր ծառին, որովհետև նա գիտեր, որ իր մայրիկի սիրելի միրգը՝ կարմիր խնձորն է։

Էրիկը իր սիրելի մայրիկի օգնությամբ պատրաստեց գեղեցիկ ծաղիկ և նվիրեց մայրիկին։

Իսկ Վազգենը՝ Գարնան գույներին համապատասխան, իր մայրիկի համար գույնզգույն  թղթերից ստացել է շատ գեղեցիկ ծաղիկ։

Իսկ Կառոլինան իր մայրիկի համար նկարել է շատ գեղեցիկ ծաղիկ։

Էրիկը իր սիրելի մայրիկի համար ջրաներկով գեղեցիկ ծաղիկներ է նկարել։

Արենը սիրելի մայրիկի համար պատրաստել է գեղեցիկ ծաղիկներ։

Հեյ,ջան, Ղափամա

83812827_537872920414181_7125158793385607168_n

Սաները մանր կտրատեցին չիր ու չամիչը, ընկույզը: Ընթացքում համտեսում էին, կարծիքներ արտահայտում. թթու է, քաղցր է և այլն: Այնուհետև  դդումը մաքրեցին կորիզներից:

Երկրորդ փուլում սաները  մեղրը քսեցին դդումի պատերին, լցրեցին խաշած բրինձը, կարագի մեջ տապակեցին չրերը և ավելացրեցին բրնձին, ավելացրեցին դարչին , մանրացրած կարագ դրեցին ղափամայի մեջ, փակեցին դդումի բերանը և դրեցին ջեռոցը:Աշխատանքը ոգևորեց սաներին և բավականություն պատճառեց: Նրանց հետաքրքրում էր, թե ջեռոցից հանելուց հետո դդումը ինչ տեսք, համ  կունենա

Ատահատիկի ծեսը կրթահամալիրում

Այսօր կրթահամալիրի քոլեջում տեղի ունեցավ  ատահատիկի  ծեսը։ Հավաքվել էինկրթահամալիրի դաստիարակները, դատավորները, ուսանողները և ֆիզարձակուրդում գտնվող  դաստիարակները՝ իրենց բալիկների հետ։ Մեծ տոնակատարությամբ նշեցինք մեր բալիկների առաջին  ատամիկը։ Ազգային երգ ու պարով,  գովքով ու բարեմաղթանքներով շնորհավորեցինք նրանց, իսկ վերջում  հավեղ, ազգային  ուտեստներով  հյուրասիրություն կազմակերպվեց։

Ամանորյա տոնախմբություն

This slideshow requires JavaScript.

Առավոտյան ուրախ տրամադրություն, գունառատ հանդերձանք, ծնողներով ու սաներով լեփ-լեցուն խմբասենյակ. ի՞նչ է սա։ Դե իհարկե ամանորյա ծես է կրթահամալիրում։ Աշխույժ երգ ու պար էր, որին մեծ սիրով մասնակցում էին ծնողները։ Ճիշտ է,  սաները սիրում են այդ ամենը, բայց իրենց ամենասպասված պահը Ձմեռ պապիկի գալուստն էր։ Անհամբեր  ստանալում էին իրենց նվերներին։

Հարիսայի ծես

This slideshow requires JavaScript.

Հարիսայի ծեսը մեր հերթական ավանդական համեղ ծեսերից մեկը, որը կրթահամալիրինն է արդեն տարիներ շարունակ:Սաները իրենց ծնողների,տատիկների և պապիկների հետ մասնակցեցին երգ ու պարին։Այնուհետև համտեսեցին թթուն,գինին և շատ համեղ հարիսան։