Աշխատանքային նախագիծ 03.01-07.01

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է,  սկսում դիմավորել սաներին։

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ 03.01-07.01”

Մեղրահամտես

Պարզվում է՝ մեղրը ծիածանի նման ունի յոթ գույն, յոթ համ, յոթ պատմություն։ Այս ամենը երևակայում են նախակրթարանի սաները։ Այսօր սաների հետ խոսեցինք մեղրի համի, հոտի, գույնի և օգտակար հատկությունների մասին։Այնուհետև համտեսեցինք քաղցրահամ մեղրը։

Դաստիարակի գործունեության թվային ցուցանիշներ

1. «Դպիր» — ում հրապարակված է 1 հոդված։

2. Բլոգում ունեմ 2 մանկավարժական պատում, որոնք չեն հրապարակվել որպես հոդված։

3. Ընտանեկան նախագծերին մասնակցել են՝ մարտ-26 սանից 18-ը, ապրիլ- 24 սանից 18-ը, մայիս- 22 սանից 11-ը, հունիսին -22 սանից 5-ը։

Շարունակել կարդալ “Դաստիարակի գործունեության թվային ցուցանիշներ”

Աշխատանքային նախագիծ` 10.08-14.08

117225658_299839564781785_3234404140558767432_n

Արտակարգ ռեժիմում 2-5 տարեկանների խմբի աշխատանքի կազմակերպման կարգ՝ըստ ՀՀ պարետի N 74 որոշման   

2-5 տարեկան սաների ջերմաչափման տվյալներ

Շարունակում ենք նախակրթարանի  արտակարգ ռեժիմով աշխատանքը:

Ամառային լողափ

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ` 10.08-14.08”

Ավազանկարչություն

117236040_983653702082557_6592537843467056845_n

Նկարել սիրում են գրեթե բոլորը, սակայն այլընտրանքային նկարչությունն ավելի հետաքրքիր է ու հավես։Սաները այսօր էլ նկարեցին ավազով։ Այսպիսի աշխատանքները  ունեն մի շարք առավելություններ։ Նրանք և՛ նկարում էին, և՛ բլբլում։ Շատ ուրախ էին և ոգևորված։

Այլընտրանքային նկարչություն

Այսօր սաները կատարեցին նկարչություն, որը շատ տարբերվող էր և այլընտրանքային։ Նրանք նկարում են այն ինչ ուզում են, և հետո պատմում իրենց աշխատանքի մասին։ Ստացվեցին գունեղ  և հետաքրքիր նկարներ։

Լողափնյա հրճվանք

Ամառային պարտեզն առանձնահատուկ է իր ընձեռած հնարավորություններով։ Չդադարող խինդ ու ծիծաղով, բացականչություններով և խաղերով է անցնում մեր սաների առօրյան։ Սաները իրենց առավոտյան մարմնամարզությունը նույնպես ջրի մեջ են անցկացնում, որին հաջորդում են ջրային  և բակային խաղերը։

Այց ագարակ

Այսօր սաների հետ կրկին այցելեցինք  ագարակ։ Ամեն անգամ այցելելիս դատարկաձեռն չենք գնում:  Վերցնում ենք բանջարեղեններ, խնձոր  և հաց, որպեսզի կերակրենք և՛ կենդանիներին, և՛ թռչուններին: Սաները շատ են սիրում  մեր յուրօրինակ ագարակը։