Դաստիարակի մանկավարժական հմտությունների ու կարողությունների գնահատման թերթիկ

d4b4d5a1d5bdd5bfd5abd5a1d680d5a1d5afd5ab-d5b4d5a1d5b6d5afd5a1d5bed5a1d680d5aad5a1d5afd5a1d5b6-d5b0d5b4d5bfd5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5b6d5a5d680d5ab-d5b8d682-d5afd5a1d680d5b8d5b2d5b8d-1

ԾԻԾԱ՛Ղ: Վիլյամ Սարոյան Վերլուծուփյուն

100843786_270525257430671_1182716968344485888_n

Հաճախ ծիծաղը օգնում է մարդկանց տարբեր իրաավիճակներից դուրս գալու համար։ Տղան սիրահարվել էր իր ջահել, գեղեցիկ ուսուցչուհուն։ Նա օգտագործելով ծիծաղը փորձում էր այդ ձևով գրավել ուսուցչուհու ուշադրությունը։ Բայց նա սխալ հասկացավ։ Հաճախ ծիծաղը լաց է դառնում։ Բայց ծիծաղը լավագույն փրկությունն է։

Հետազոտական հարցեր

Զրուցակիցս Թումանյանին սկսել է ճանաչել դեռ մանկության տարիներից, երբ նրա մայրը իր համար հեքիաթներ էր պատմում։ Թումանյանի ճանաչումը սկսվել է  «Անհաղթ աքլորը» հեքիաթով։ Նրա կարծիքով երեխաները Թումանյանին սկսում են ճանաչել յուրաքանչյուրը մի հեքիաթով, սակայն կարծում է, որ «Սևուկ ուլիկը» ամենահաջողված և ուսուցանելի հեքիաթն է։ Իր տղայի սիրելի հեքիաթն է և մեծ հաճույքով է լսում։ Նրա կարծիքով կան փոխանցման տարբեր ձևեր՝ հեքիաթը կարող է լսել մայրիկից, տատիկից, դիտել թատրոնում կամ հեռուստատեսության միջոցով։ Չնայած փոխանցման տարբեր ձևերին նրա կարծիքով ամենատպավորիչը թատրոններն են։ Քանի որ խոսքը բարձր է, դերասանական խաղը ավելի ներկայանալի է, ավելի գունավոր է և շատ ուսուցանելի, քան մուլտֆիլմ դիտելը կամ ծնողի պատմած հեքիաթը։ Ծանոթանալուց հետո երեխան կարող է երգել կամ պատմել տվյալ հեքիաթը։

 

Սանի ինքնուրույնությունը

79413420_2540462206279065_2183615842061647872_n

Երեխայի մեջ ինքնուրույնություն ձևավորելու համար անհրաժեշտ է որոշակի մտածելակերպ ձևավորել։ Դրա արդյունավետությունն ուղիղ համեմատական է երեխայի հետ ունեցած փոխհարաբերություններին։ Երեխային, անշուշտ, պետք է գովաբանել, երբ նա ինքնուրույն հագնվում ու լվացվում է,բայց նաև պետք է բացատրել, որ դրանք սովորական, ամենօրյա հմտություններ են։ Եթե այդ գործերին մոտենանք հանգիստ, ինչպես և պետք է վերաբերել ամենօրյա հոգսերին, ապա երեխան նույնպես դրանք կսկսի ընկալել որպես հաճելի ժամանց։ Գրանցած հաջողությունների համար օգտակար է երեխային սիրալիր խոսքեր ասել։ Եթե նա հպարտանում է, որ արդեն հագնվել է, ապա անհրաժեշտ է գովել` արդարացնելով  նրա  սպասումը։

Որպես մանկավարժ իմ մոտեցումները

 Որպես մանկավարժ որո՞նք են ձեր մոտեցումները՝ լացող, չներառվող, կամակոր, ագրեսիվ, չքնող սաներին, ի՞նչ մեթոդներով եք հասնում որոշակի լուծումների, ինչպիսի՞ հմտություններ ու կարողություններ եք կիրառում՝ ուսումնական գործունեության մեջ տարատեսակ «խոչընդոտները» հաղթահարելու և լավագույն արդյունքին հասնելու համար։ Գրե՛ք ձեր դիտարկումները, պատմեք հաջողված և չհաջողված փորձերի մասին։

Շարունակել կարդալ “Որպես մանկավարժ իմ մոտեցումները”

Օշո «Բացի քեզանից»

74701699_2238050043153743_8896265072733585408_n (1)

Անկախ ամեն ինչից` փորձեք 24 ժամվա ընթացքում ընդունել այն ամենը, ինչ տեղի կունենա ձեզ հետ: Եթե ինչ որ մեկը ձեզ վիրավորում է, ընդունեք առանց արձագանքելու և հետևեք, թե ինչ է տեղի ունենում: Հանկարծ դուք սկսում եք զգալ էներգիայի հոսք, որը առաջներում երբեք չեք զգացել: Երբ որևէ մեկը ձեզ վիրավորում է, սովորաբար, թուլություն եք զգում, դուք կորցնում եք հանգստությունը և սկսում եք մտածել ինչպես այդ մեկից վրեժխնդիր լինել: Այդ մարդը կեռիկի նման կպչուն է ձեզնից, և դուք սկսում եք շրջաններ գծել նրա շուրջբոլորը: Օրեր, գիշերներ, ամիսներ, տարիներ շարունակ դուք չեք կարողանում քնել և վատ երազներ եք տեսնում: Լինում է, երբ մարդիկ մի ինչ-որ ապուշ անհեթեթության պատճառով իրենց ամբողջ կյանքն են կորցնում, ինչ է թե ինչ-որ մեկը վիրավորել է իրենց:

Շարունակել կարդալ “Օշո «Բացի քեզանից»”

Սեռական դաստիարակություն

Ամեն տարիք ունի իր առանձնահատկությունները։ Անհատի աշխարհընկալումը ձևավորվում է երկար տարիների ընթացքում, և ամեն ինչ սկսվում է ճանաչողությունից։ Որքանո՞վ ենք մենք ճանաչում մեզ և մեզ շրջապատող աշխարհը․ սա շատ կարևոր հարցադրում է, որին, միանշանակ, անհրաժեշտ է պատասխանատվությամբ վերաբերվել։

Շարունակել կարդալ “Սեռական դաստիարակություն”

Օշոյի առակների վերլուծություն

Վարպետն ու թեյի բաժակը

Վաղո˜ւց, շատ վաղուց մի ծպտված Վարպետ ճամփորդում էր իր աշակերտների հետ: Ո՛չ հագուստով, ո՛չ պահվածքով նա չէր տարբերվում մյուս ճամփորդներից: Նրանք կանգ առան մի պանդոկում՝ գիշերելու: Պանդոկի տերն առավոտյան նրանց թեյ ու նախաճաշ հյուրասիրեց: Մինչ վարպետն ու իր աշակերտները թեյում էին, պանդոկապանը, ի նշան հարգանքի, հանկարծ ընկավ Վարպետի ոտքերը: Աշակերտները խիստ զարմացան. որտեղի՞ց կարող էր նա իմանալ, որ իրենց մեջ Վարպետ կա:

Շարունակել կարդալ “Օշոյի առակների վերլուծություն”