Ընտանեկան նախակրթարանի գարնանային նորամուտը

Կրթահամալիրն աչքի է ընկնում ավանդական ծեսերի պահպանմամբ, տարածմամբ, իսկ ծնողն ինքնաբերաբար դրանց մասնակիցն է դառնում: Մինչև մարտ մասնակցությունը այդ նախագծերին տեղի էր ունենում ֆիզիկական միջավայրում, սակայն երկրում ստեղծված անսպասելի վարակային վիճակը ստիպեց ուսումնական հաստատություններին աշխատել հեռավար, ու արդեն հեռավար ուսուցման պայմաններում յուրաքանչյուր ընտանիք ստեղծեց իր ընտանեկան դպրոցը: Այս ձևաչափը մի ընտանիքը մյուսից սովորելու, զարգանալու, սեփականը ստեղծելու լայն հնարավորություններ ստեղծեց: Պետք է նշեմ, որ սկզբնական շրջանում ծնողները չէին պատկերացնում կատարվելիք աշխատանքը։ Ինչպե՞ս ծնողի և դաստիարակի համագործակցության արդյունքում հասնել ցանկալի արդյունքի: Ժամանակի ընթացքում, սակայն, արդեն իրենք հանդես եկան հետաքրքիր նախագծերով: Մարտ-ապրիլ ամիսների ընթացքում իրականացրեցինք տարբեր նախագծեր։ Գարունը իր հետ բերեց մի շատ գեղեցիկ տոն, որը կոչվում է «Մայրիկատոն»։ Սաները սիրում են  մայրիկների համար նվերներ պատրաստել։ Նրանք այս անգամ պատրաստեցին շատ հետաքրքիր ծաղիկներ։ Նաև Ապրիլի 7-ին մասնակցեցին «Գեղարվեստը ընտանիքում»  նախագծին և ներկայացրին իրենց անհատական նկարների ցուցահանդեսը։

Շարունակել կարդալ “Ընտանեկան նախակրթարանի գարնանային նորամուտը”

Հեռավառ-ընտանեկան կրթություն

96794245_247819636335923_1858648025056935936_n

Նկարը և հոդվածը, ծնող՝ Սոնա Սարգսյանի։

Ողջու’յն սիրելի’ բարեկամ: Ես Սոնան եմ Սարգսյան: Լինելով Արևմտյան դպրոց-պարտեզի 2-5 տարեկանների խմբի ծնող և աշխատելով  Քոլեջ-պարտեզում  որպես կամավոր` ուզում եմ խոսել հեռավար-առցանց ուսուցման մասին՝ իր թերություններով և առավելություններով հանդերձ: Նախ նշեմ, որ «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրում հեռավար- առցանց ուսուցումը նորարարություն չէ:

Շարունակել կարդալ “Հեռավառ-ընտանեկան կրթություն”

Հեռավար ուսուցումը նախակրթարանում

94477970_2988556737833765_6451596673129906176_n

Նկարը և հոդվածը, ծնող՝  Լուսինե Պետրոսյանի

Տղաս՝ Մելիքսեթյան Էրիկը, հաճախում է Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարան: Երբ հայտարարվեց արտակարգ իրավիճակ, ես նույնիսկ չէի էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է կազմակերպել հեռավար ուսուցում նախակրթարանում:
Բայց, արի ու տես, որ ամեն ինչ էլ հնարավոր է, եթե կա ցանկություն:
Դաստիարակների կողմից /Արևիկ ՈւզունյանԱննա Հայրոյան / շաբաթական ստանում ենք նախագծերի ցանկը, բացի դա, հետաքրքիր նյութերով կիսվում են սոցցանցում, մենք էլ օգտվում ենք:  Բացի դա էլ, համացանցում կան բավականին հետաքրքիր նյութեր, խաղերի օրինակներ, որոնք փորձում ենք իրականացնել տանը:

Շարունակել կարդալ “Հեռավար ուսուցումը նախակրթարանում”

Մարմնամարզության կազմակերպումը նախակրթարանում

IMG_20171208_102434

Մարմնամարզությունը սաների առօրյայի մի մասն է կազմում: Մարմնամարզության ժամանակ սաների մոտ ձևավորվում է արագ ու ճիշտ կողմնորոշվելու կարողություն, ճարպկություն և այլ գործոններ: Մարզանքը նպաստում է  առողջ մարմնում առողջ միտք ունենալուն: Նրանք մեծ սիրով խաղում են օղակներով և լավ ընկալում առաջ, ետ , աջ, ձախ հրահանգները: Օղակները մոտ հեռավորությունից գլորում են իրար , ձեռքերն առանց բաց թողնելու անցնում են օղակի միջով, փորձում են ձեռքով, փորիկով պտտացնել այն: Ամեն ինչ երեխայի համար կարող է գործիք կամ խաղալիք լինել: Որպեսզի երեխան ճկուն ու ճարպիկ մեծանա, շատ բան պետք չէ՝ մի քիչ երևակայություն, միջավայրի ճիշտ կազմակերպում: Մարզական խաղերի ընթացքում երեխան սովորում է հարգել, օգնել ընկերոջը, ուրախանալ միմյանց հաղթանակներով:

Շարունակել կարդալ “Մարմնամարզության կազմակերպումը նախակրթարանում”