Հեռավար ուսուցումը նախակրթարանում

94477970_2988556737833765_6451596673129906176_n

Նկարը և հոդվածը, ծնող՝  Լուսինե Պետրոսյանի

Տղաս՝ Մելիքսեթյան Էրիկը, հաճախում է Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարան: Երբ հայտարարվեց արտակարգ իրավիճակ, ես նույնիսկ չէի էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է կազմակերպել հեռավար ուսուցում նախակրթարանում:
Բայց, արի ու տես, որ ամեն ինչ էլ հնարավոր է, եթե կա ցանկություն:
Դաստիարակների կողմից /Արևիկ ՈւզունյանԱննա Հայրոյան / շաբաթական ստանում ենք նախագծերի ցանկը, բացի դա, հետաքրքիր նյութերով կիսվում են սոցցանցում, մենք էլ օգտվում ենք:  Բացի դա էլ, համացանցում կան բավականին հետաքրքիր նյութեր, խաղերի օրինակներ, որոնք փորձում ենք իրականացնել տանը:


Չեմ կարող ասել, որ ամեն ինչ հեշտ է  ստացվում: Իհարկե, ոչ: Օրեր են լինում՝ Էրիկը տրամադրություն չի ունենաում, լինում է՝ ես եմ շատ զբաղված լինում. ինքս աշխատում եմ կրթահամալիրում և տեսազանգեր/դասեր եմ ունենում, դիտարկումներ անում, բայց հասցնում ենք ամեն ինչ:
Առաջադրանքները հետաքրքիր են, բազմազան, զարգացնում են ուշադրությունը, մանր մոտորիկան, ստեղծագործական ունակությունները, ձևավորում ճաշակ, զարգանում է բանավոր խոսքը, ամրանում է կապը ընտանիքի անդամների միջև: Խաղային-ուսումնական գործընթացին մասնակցում են ընտանիքի բոլոր անդամները:
Նկարում ենք ձեռքի տակ ընկած ամեն ինչով՝ պատառաքաղով, ձեռքով, մատներով, սպունգով, մեծ վրձիններով, փուչիկով, ապակու վրա:
Տեխնոլոգիական աշխատանքներ ենք անում՝ աշխատում ենք նպարեղենով, ալյուրով,  կոճակներով, գունավոր թղթերով, թելերով:
Ամեն օր մարզվում ենք, միասին նախաճաշ պատրասում: Էրիկը մասնակցում է տնային բոլոր գործերինխոհանուցում պատրաստում:
Խաղում ենք հետաքրքիր խաղեր՝ ջրային,  մարզականբնագիտական:
Խնամում ենք բույսեր:
Բայց ինչքան էլ տանը աշխատենք, միևնույնն է, երեխաների հետ շփումը շատ կարևոր է միջանձնային հարաբերություններ ձևավորելու համար,  իսկ դաստիարակների աշխատանքը ֆիզիկական միջավյարում անփոխարինելի է:
Հուսով եմ՝ շուտով կհանդիպենք:

Թողնել մեկնաբանություն