Հեռավառ-ընտանեկան կրթություն

96794245_247819636335923_1858648025056935936_n

Նկարը և հոդվածը, ծնող՝ Սոնա Սարգսյանի։

Ողջու’յն սիրելի’ բարեկամ: Ես Սոնան եմ Սարգսյան: Լինելով Արևմտյան դպրոց-պարտեզի 2-5 տարեկանների խմբի ծնող և աշխատելով  Քոլեջ-պարտեզում  որպես կամավոր` ուզում եմ խոսել հեռավար-առցանց ուսուցման մասին՝ իր թերություններով և առավելություններով հանդերձ: Նախ նշեմ, որ «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրում հեռավար- առցանց ուսուցումը նորարարություն չէ:

«Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրում ուսումնական գործընաթացը կազմակերպվում է նախագծային մեթոդով: Նախագծերը կազմվում են ըստ կրթահամալիրի օրացույցի:

Չնայած նրան, որ դրսում գարուն է, գարնանային տաք և արևոտ օրեր, երբեմն էլ անձրևոտ, սակայն հնարավոր չեղավ խուսափել վիրուսներից: Այդ իսկ պատճառով ԿԳՍՄ նախարարի հրամանով գարնանային արձակուրդները տեղափոխվեցին մարտի 2-ից 8-ը, սակայն «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրը միակն էր, որն անցավ- հեռավար առցանց ուսուցման: Նշեմ, որ որպես ծնող՝ սկզբում այնքան էլ լուրջ չէի վերաբերվում ուսուցման այս ձևին, սակայն 1-2 անգամ Լիլիի հետ աշխատելով այս ձևաչափով՝  հասկացա, որ այն ոչ միայն երեխային, այլև ինձ տալիս է բավական տեղեկատվություն, ինչու ոչ,  նաև հմտություն:

Ուզում եմ առանձնացնել հեռավար-առցանց ուսուցման առավելություններն ու թերություններն;

Սկսենք առավելություններից՝

․ հեռավար ուսուցման փորձ ծնողի և սանի համար,

ծնողի և սանի համար ավելի հարմար միջավայր,

ժամանակի ազատ տնօրինում,

ավելին իմանալու և օրեցօր ինքնակրթվելու,

Թերություններն են՝

 ինքնամեկուսացումը

Իմ կարծիքը հեռավար-առցանց ուսուցման մասին

Իսկ հիմա մի փոքր խոսեմ որպես դաստիարակ

Անցնելով հեռավար- առցանց ուսուցման մարտի 2-ից 6-ը Հասմիկ Նազարյանի հետ միասին քննարկել և կազմել ենք հեռավար ընտանեկան նախագիծը և այն ուղարկել ծնողներին: Նշեմ, որ բավական ոգևորությամբ և ուրախությամբ կատարում էին օրվա թեման,տեսանկարահանում և ուղարկում մեզ:

Շաբաթվա սկիզբը սկսեցինք նրանով, թե ինչպես կարելի է պաշտպանվել վիրուսներից և ինչ միջոցներ ձեռնարկել դրանց խթանման համար:

Մարտի 9-ից 13-ը անցել ենք մեր բնականոն աշխատանքին: Քանի որ արդեն գարուն է և այն իր հետ բերում է ոչ միայն արև և ծաղկած գեղեցիկ ծառեր, այլև մի տոն, որը կոչվում է «Մայրիկատոն » :

Մայրիկատոնին ընդառաջ քոլեջիկները իրենց նուրբ տոտիկներով պատրաստեցին բացիկներ: Ասեմ, որ յուրաքանչյուր սան անհամբերությամբ էր սպասում իր մայրիկի գալուն:

Թվում էր, թե ամեն բան արդեն ետևում էր, բայց երկրում հայտարարվեց արտակարգ դրություն և ստիպված եղանք աշխատանքը շարունակել առցանց:

Կազմեցինք մարտի 16-ից 20-ը հեռավար- առցանց ուսուցման ընտանեկան նախագիծը:

Արդեն երկրորդ շաբաթն էր, ինչ անցել էինք առցանց ուսուցման և մտահոգություն կար,որ հնարավոր է զբաղվածության պատճառով ժամանակ չունենան մասնակցելու, բայց սպասւմները արդարացրեցին ակնկալիքներս:

Շաբաթը սկսեցինք համեղ պատկերներ նախագծից՝ մրգերից, բանջարեղենից պատրաստած,ամեն մեկն իր պատկերացումով:

Այնուհետև ամեն մեկն ներկայացրեց իր ընտանիքի անդամներին:

Այս ընթացքում կատարում էինք իմ աղջկա՝ սեբաստացի Լիլիի առաջադրանքները: Լիլիի հետ միասին մարզվել ենք, խնամել ծաղիկները:

Մարտի 20-ին սկսեցինք մի նոր նախագիծ՝ դաստիարակի հեռավար-առցանց ֆլեշմոբը, որի ընթացքում ներկայացնում ենք թե ինչպիսինն է դաստիարակի առօրյան:

Մարտի 23-ից 27-ը հեռավար- առցանց ուսուցման շաբաթը ավելի հագեցած էր, քանի որ պատրաստվում էինք Զատկի ծեսին:

Ամեն առավոտ Լիլին՝ սեբաստացի աղջիկս, արթնանալով հարցնում էր այսօր ի ՞նչ ենք պատրաստելու և ինչո ՞վ ենք զբաղվելու:

Շաբաթը սկսել ենք նախավարժանքից, ցույց տվել, թե մայր և աղջիկ ինչպես ենք մարզվում:

Քանի որ արդեն մոտենում էր Զատկի ծեսը, այդ պատճառով մենք ցանեցինք ածիկ:

Մասնակցել ենք նաև մաթեմատիկական ֆլեշմոբին

Մեր լաբորատորիայի ղեկավարը՝ Նելի Արղությանը, մեր օրը ավելի հետաքրքիր դարձնելու համար կազմել էր տարբեր ֆլեշմոբեր:

Մարտի 31-ից ապրիլի 3-ը Զատկական օրեր են: Մի փոքր խոսեմ Զատկի ծեսից:

Զատիկ նշանակում է բաժանում, անցում, հեռացում: Զատիկը Հայ Առաքելական եկեղեցու ամենագեղեցիկ հինգ տաղավար տոներից մեկն է:

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է: Այս տարի Զատկի տոնը նշվելու է ապրիլի 12-ին:

Զատկի տոնի սեղանի լինում են ներկած ձվեր, եփած ձուկ, չամիչով փլավ և գինի: Յուրաքանչյուր կերակրատեսակ ունի իր խորհուրդը՝

Ներկած ձուն խորհրդանշում է Հիսուսի թափած արյունը մարդկանց մեղքերի համար, չամիչով փլավը՝ հավատացյալներն են, իսկ գինին՝ Հիսուսի արյունը: Զատկի ծեսին ընդառաջ դատարկում են ձվերը:

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ ), գարնանային ամենագունավոր և գեղեցիկ տոներից է: Այն համարվում է եկեղեցական և ժողովրդական տոն: Ծաղկազարդը տոնում են Զատկից մեկ շաբաթ առաջ՝ Մեծ Պահքի նախավերջին կիրակի օրը: Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Ծաղկազարդի օրը եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով: Այս տարի Ծաղկազարդը տոնելու են ապրիլի 5-ին: Լիլին էլ զարդարեց իր զատկածառը:

Հեռավար- առցանց ուսուցումը մեծ փորձություն էր դաստիարակ-սան-ծնող հարաբերությունների համար: Նշեմ, որ շատ սիրելի և ուսուցողական էր: Առողջ եղե՛ ք:

Թողնել մեկնաբանություն