Վերապատրաստում. օր երկրորդ

Այսօր վերապատրաստում անցնող դաստիարակների երկրորդ օրն էր նախակրթարանային խմբերում:  Առավոտյան ծեսի ժամանակ մեր հյուրերի հետ բարևախաղ խաղացինք, որի ընթացքում ևս մեկ անգամ յուրաքանչյուրս ներկայացանք,  որպեսզի  վերհիշենք անունները:  Հետո միասին ավարտեցինք նախորդ օրը կիսատ մնացած ամանորյա օրացույցը: Այնուհետև տիկին Սոֆայի հետ երգեցինք ու խնոցի խաղացինք:

Օրը բավականին հագեցած անցավ: Վերապատրաստվողներին շատ դուր եկավ քնի ծեսը, այն, թե երեխաներն ինչպես են ինքնուրույն պատրաստում իրենց անկողինները, ճաշում ու պատրաստվում քնելու: Նաև նրանց շատ դուր եկավ այն, որ երեխաները երաժշտության տակ են քնում:

Թողնել մեկնաբանություն