Հեռավար-առցանց ուսուցում Ավագ երկուշաբթի

Այս շաբաթ մեր նախագիծն ավելի գունավոր է. նշելու ենք Զատկի ծեսը։ Զատկի ծեսի Ավագ երկուշաբթին՝ Ջրաղացպանի և «Խնոցի- հարոցի» խաղի օրն է։ Խնոցին տնական եղանակով կարագը թանից զատելու անոթ է։ Լինում է կավից կամ փայտից։ Խնոցին հարում են ձեռքերով՝ ետ ու առաջ անելով։ Ավագ երկուշաբթի օրը կանայք այնքան են խնոցի հարել, որքան չի հարվել Մեծ պասի շրջանում։ Կարագի մի մասը անալի թողելով՝ թողել են կճուճներում, որ հինգշաբթի օրը օրհնել տան, որպեսզի այդ կարագով եփեն Զատկի փլավը։ Սաների ամենասիրելի ազգային խաղերից մեկը՝ «Խնոցի-հարոցին» է։ Այսօր սաներն ընտանիքի անդամների հետ խաղացին և երգեցին իրենց շատ սիրելի երգերից մեկը՝ «Խնոցի-հարոցին»։ Նրանց մի մասը խաղաց ձեռքերով, իսկ մյուս մասը՝ ոտքերով։ Նրանք այդ ամենը կատարում են մեծ ուրախությամբ և ոգևորությամբ։

Ավագյան Եվա

Խալաթյան Լիլի

Մելիքսեթյան Էրիկ

Պետրոսյան Կառոլինա

Մելիքյան Վիկա և Լիզա

Տոնոյան Մարի և Շավարշ

Թովմասյան Նարե

Թողնել մեկնաբանություն