Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 14-րդ հավաք

Ժամանակահատվածը՝ 13․05 — 17․05

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարանի սաներ

Շարունակել կարդալ “Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 14-րդ հավաք”

Համբարձման ծեսը․ նախագիծ

Նպատակը՝ ճանաչել և վերականգնել ազգային ծեսերը։

Մասնակիցներ՝ Նախակրթարանի սաներ։

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը՝

  • ծեսից առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները,
  • ծեսն իրագործվում է Համբարձման նախորդ՝ չորեքշաբթի և հաջորդ՝ հինգշաբթի օրերին:

Ընթացքը

  • Տարբեր աղբյուրներից օգտվելով ուսումնասիրում ենք Համբարձման ծեսը։
  • Սովորում են Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր։
  • Ունկնդրում են Համբարձման ծիսական երգեր («Ջա՜ն, ծաղիկ» , «Համբարձման անուշ գիշեր է» , «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն» և այլն)։
  • Սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ։
  • Սովորում են պսակ հյուսելու տարբերակներ։
  • Ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստում են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր։

Արդյունքներ՝
Ծեսին մասնակցողները կկարողանան

  • իմանալ ազգային սովորույթները,
  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պարել ազգային ավանդական պարերը,
  • ստեղծել ծիսական կերպարները,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
  • ճանաչել ծիսական պարագաները: