Կլոր սեղան քննարկում,օր չորրորդ

Այսօր կրթահամալիրի Քոլեջում մայիսյան 14-րդ հավաքի կլոր սեղան ամփոփման չորրորդ օրն է։Սաթեն Գևորգյանը ներկայացրեց տարբեր մարզական գործունեություններ,որոնք իրականացրել են բակում,լողավազանում և խմբասենյակում։Իսկ Նելի Արղությանը ներկայացրեց նախակրթարաններում իրականացվող աշծատանքային նախագծերը,ծեսերը ըստ օրացույցի և սեմինարները։Կլոր սեղանի քննարկմանը մասնակցում էին Աշտարակի և Գյումրիի մանկապարտեզների դաստիարակներ,ծնողներ և ուսանողներ։

 

Կլոր սեղան,օր երրորդ

Այսօր  կրթահամալիրի   Քոլեջում մայիսյան 14_րդ հավաքի  կլոր  սեղան ամփոփման երրորդ օրն էր։ Աննա Հայրոյանը և Էլյա Գրիգորյանը ներկայացրեցին իրենց մեկ տարվա աշխատանքային գործունեությունները և ծեսերը։Մասնակցում էին  Աշտարակ  քաղաքի  Արևիկ  մանկապարտեզի դաստիարակներ,ծնողներ և ուսանողներ։

This slideshow requires JavaScript.

Կլոր սեղան քննարկում օր․երկրորդ

Այսօր Հարավային դպրոց-պարտեզում տեղի ունեցավ մայիսյան հավաք կլոր սեղանի երկրորդ օրը։Կլոր սեղանի թեմաներն էին ,,Բարեկամության ճամբար,, ,,այլընտրանքային նկարչություն,, և ,,ծիսական երգ երաժշտությունը:Նյութերը ներկայացնելուց հետո վերապատրաստվողների հետ քննարկեցինք և փոխանակվեցինք փորձով։

 

Թումանյանական և Աղայանական խառնաշփոթ

Մեր կողմից շատ սիրված Հ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթը նախակրթարանի սաները պատմեցին նաև այս տարբերակով։Հեքիաթը մի փոքր փոփոխեցին՝ավելացնելով Աղայանի բանաստեղծություններից։Ահա այսպիսի Թումանյան  և  Աղայան խառնաշփոթ ստացվեց։