Հեռավար աշխատանքային շաբաթվա ամփոփում 23.03-27.03.2020

92461607_540173886910518_8135142210128576512_n

Երկրում ստեղծված անսպասելի վարակային վիճակը ստիպեց ուսումնական հաստատություններին աշխատելու հեռավար։  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցման կազմակերպման գործում մեծ մասնակցություն ունի ծնողը։ Այս մեկշաբաթյա ուսուցման ընթացքում ծնողն իր երեխայի հետ տարատեսակ բնագավառներում հանդես եկավ` խոսեցին, թե ինչպես պաշտպանվեն վիրուսներից, խաղացին  մարզական խաղեր և իրականացրեցին  տարբեր գործունեություններ։

Հեռավար- առցանց ուսուցման երրորդ շաբաթ.Օր առաջին․Ուրախ մարմնամարզություն

Հեռավար — առցանց ուսուցման երրորդ շաբաթը սկսեցինք մարզական խաղերով։ Սաները իրենց ծնողների հետ, օրը սկսեցին մարզական եռուզեռով։ Նրանք գիտեն, որ առավոտյան մարզվելը շատ օգտակար է առողջության համար։Մարմնամարզության ժամանակ շարժումները նպաստում են ձեռքերի, ոտքերի, ուսերի, մեջքի, կրծքավանդակի և որովայնի մկանների զարգացմանը։

Հեռավար- առցանց ուսուցման երրորդ շաբաթ.Օր երկրորդ. «Ձոն մայրիկի»

Մայրիկատոնին ընդառաջ սաները պատրաստեցին գեղեցիկ  ծաղիկներ իրենց  մայրիկների համար։Յուրաքանչյուր երեխա այդ ամենը ներկայացրեց իր պատկերացրած ձևով՝  Եվան իր մայրիկին նվիրեց կոճակներից պատրաստած ծաղիկ։

Հեռավար- առցանց ուսուցման երրորդ շաբաթ.Օր երրորդ.Համեղ խոհանոց

Սաները այսօր էլ պատրաստեցին մրգային աղցան։ Նախապես հաշվեցին, համեմատեցին և խոսեցին մրգերի օգտակար հատկությունների մասին։Նրանց սիրելի զբաղմունքներից մեկը՝ խոհանոցում աշխատելն է։

Հեռավար- առցանց ուսուցման երրորդ շաբաթ.Օր չորրորդ.Ինքնաշեն խաղ

Սաները իրենց մայրիկների  օգնությամբ տարբեր, հետաքրքիր, զարգացնող ինքնաշեն խաղալիքներ են պատրաստել։ Եվան՝  շատ հետաքրքիր զարգացնող խաղ է պատրաստել և ոգևորված խաղում է։

Հեռավար- առցանց ուսուցման երրորդ շաբաթ.Օր հինգերորդ.Ածիկացան

Զատկի տոնի նախասիրություններից է ածիկացանը։Զատկածեսին ընդառաջ այսօր էլ ծնողները իրենց երեխաների հետ խոսեցին ծեսից և ածիկ ցանեցին։

«Հայոց լեզու և խոսքի մշակույթ» սեմինար-պարապմունքին: Քննարկել ենք «Դպիր» ամսագրում Աիդա Պետրոսյանի թարգմանությամբ հրապարակված Մարիա Մոնտեսորի մեթոդական կիրառումները:Քննարկմանը մասնակցել եմ Teams ծրագրով։ Շատ հետաքրքիր էր։

Սաները նաև մասնակցել են մաթեմաթիկական ֆլեշմոբին։

Առցանց ուսուցման նախագծին 22 սանից մասնակցել են 16-ը։

Թողնել մեկնաբանություն