Հեռավար աշխատանքային շաբաթվա ամփոփում 06.04-10.04.2020

;91817463_522502351720892_4285824685016350720_n

Երկրում ստեղծված անսպասելի վարակային վիճակը ստիպեց ուսումնական հաստատություններին աշխատելու հեռավար։  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցման կազմակերպման գործում մեծ մասնակցություն ունի ծնողը։ Այս մեկշաբաթյա ուսուցման ընթացքում ծնողն իր երեխայի հետ տարատեսակ բնագավառներում հանդես եկավ` խոսեցին, թե ինչպես պաշտպանվեն վիրուսներից, խաղացին  մարզական խաղեր և իրականացրեցին զատկական տարբեր գործունեություններ։

Ավագ ուրբաթ.Զատկական համեղ խոհանոց

Այսօր սաները կպատրաստեն զատկական համեղ ուտեստներ։ Նրանք այս շրջանի կանաչիներով իրենց ընտանիքի անդամների հետ կպատրաստեն զատկական որևէ ուտեստ(ապուր, աղցան, կարկանդակ, քաղցր ուտեստ և այլն), որը կլինի նաև պահքի ուտեստ։ Նաև ներկելու են Զատկի ծեսի հավկիթները։ Հավկիթները կթաքցնեն խոտերի կամ կանաչների մեջ, և երեխաները կփորձեն դրանք գտնել։ Գտնելուց հետո կխաղան ընտանիքի աանդամների հետ ձուգլորոցի, ձուպտտոցի, ձուկոտրոցի։ Ծեսը կավարտվի զատկական ձվերի և այլ ծիսական ուտելիքներ համտեսմամբ՝ ուղեկցվելով երգով, պարով։

Ավագ հինգշաբթի.Զատկական տեխնոլոգիական աշխատանք․

Հեռավար ուսուցման չորրորդ օրն է։ Այսօր սաները կատարելու են տեխնոլոգիական աշխատանք։ Նրանք իրենց ընտանիքի անդամների օգնությամբ գունավոր թղթերից, ուլունքներից կպատրաստեն ճուտիկներ, զատիկներ և ձվիկներ։ Այս գործունեության դրական կողմերը բավականին շատ են։ Սաները կարողանում են տարանջատել գույները, երկրաչափական մարմինները։ Նաև սովորում են ճիշտ օգտվել մկրատից և սոսնձից։ Նրանց մոտ զարգանում են մանր մոտորիկան, ճաշակը, և ավելի հեշտ են ընտրում գույները։

Ավագ չորեքշաբթի․ Մաքրասերները

Ավագ չորեքշաբթի օրը հիմնովին մաքրել են տները, ամեն վատ, չար, պիղծ, հիվանդություն, կեղտ չիք են արել։ Սաները ևս մեկ անգամ ցույց կտան իրենց ինքնուրույնությունը։ Նրանց մեջ ինքնուրույնություն ձևավորելու համար, պետք է գովաբանել , երբ ինքնուրույն հագնում են շորերը կամ կոշիկները, լվացվում են, մաքրություն են անում։ Եթե այդ գործին մոտենանք հանգիստ, երեխան այն կսկսի ընկալել որպես հաճելի ժամանց։ Գրանցած հաջողությունների համար պետք է երեխային սիրալիր խոսքեր ասել։ Կատարած աշխատանքի համար անհրաժեշտ է գովել՝ արդարացնելով նրա սպասումները։

Օր երկրորդ.Ռոդարիական-մարզական խաղեր

Քանի որ հեռավար-առցանց ուսուցումը շարունակվում է, և բոլորս ինքնամեկուսացվել ենք տանը, շատ կարևոր և օգտակար է առավոտյան մարզվելը։ Մարզական խաղերը կազմում են մեր առօրյայի ամենակարևոր մասը։ Սաներն այսօր ընտանիքի անդամների հետ խաղացին շատ հետաքրքիր և զվարճալի խաղեր։ Ռոդարիական- մարզական խաղերի միջոցով զարգացնում և մշակում ենք շարժողական ընդունակությունները՝ արագաշարժությունը, ճկունությունը, հավասարակշռությունը։ Այդ ամենը դարձնում ենք ավելի հետքրքիր և զվարճալի խաղերի միջոցով։ Մարզական խաղերի օգնությամբ սաների մոտ ավելի լավ է ստացվում ստեղծագործել և հորինել տարբեր խաղեր։

Գեղարվեստը ընտանիքում

Մայրիկատոնին ընդառաջ սաները նկարեցին գեղեցիկ նկարներ։ Նրանք սիրում են նկարել։ Այս անգամ կազմակերպեցին իրենց աշխատանքների անհատական ցուցահանդեսը։

Հեռավար-առցանց ուսուցման հինգերորդ շաբաթ.Օր առաջին.Ավագ երկուշաբթի

Այս շաբաթ մեր նախագիծն ավելի գունավոր է. նշելու ենք Զատկի ծեսը։ Զատկի ծեսի Ավագ երկուշաբթին՝ Ջրաղացպանի և «Խնոցի- հարոցի» խաղի օրն է։ Խնոցին տնական եղանակով կարագը թանից զատելու անոթ է։ Լինում է կավից կամ փայտից։ Խնոցին հարում են ձեռքերով՝ ետ ու առաջ անելով։ Ավագ երկուշաբթի օրը կանայք այնքան են խնոցի հարել, որքան չի հարվել Մեծ պասի շրջանում։ Կարագի մի մասը անալի թողելով՝ թողել են կճուճներում, որ հինգշաբթի օրը օրհնել տան, որպեսզի այդ կարագով եփեն Զատկի փլավը։ Սաների ամենասիրելի ազգային խաղերից մեկը՝ «Խնոցի-հարոցին» է։ Այսօր սաներն ընտանիքի անդամների հետ խաղացին և երգեցին իրենց շատ սիրելի երգերից մեկը՝ «Խնոցի-հարոցին»։ Նրանց մի մասը խաղաց ձեռքերով, իսկ մյուս մասը՝ ոտքերով։ Նրանք այդ ամենը կատարում են մեծ ուրախությամբ և ոգևորությամբ։

Թողնել մեկնաբանություն