Աշխատանքային նախագիծ 27.05-31.05

60707410_638855779912316_7331890219475533824_n

8:45-9:30 -Առավոտյան ծեսԸնդունելություն բակում։

  • 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • Երգեր՝Համբարձման երգեր «Ձայնադարանից», «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն»
  • Հեքիաթ-ներկայացում. Ջ.Ռոդարի Թափանցիկ Ջակոմո
  • Աղայանական շարք`…Սագիկ», «Բազեն և ծիտը», «Կռունկներ»:
  • Բակային խաղեր
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Երկուշաբթի — Քոլեջի ուսանող Ալյոնան բակում սաների համար հեքիաթ կպատմի և միասին կքննարկենք։Բակում կխաղանք մի շարք ազգային խաղեր։
  • Երեքշաբթի — Ընտանեկան նախագծեր։
  • Չորեքշաբթի — Ջրային խաղեր՝ գնդակը ջրով լիքը բաժակի մեջ,1-ին բաժակից շարիկ գնդակը պիտի փչելով հասցնեք մինչև ամենավերջին բաժակը և գնդակները ջրով լիքը թասից ոտքերով պիտի շատ արագ տեղափոխենք դույլի մեջ։
  • Հինգշաբթի — Պատրաստելու ենք զարգացնող խաղ և խաղանք։Այնուհետև Արևմուտքի ջերմոցում ցանելու ենք վարունգի և լոբու սերմեր։
  • Ուրբաթ —  Բնագիտական գործունեություն՝ուսումնասիրելու ենք ջրի համը,հոտը և գույնը։Նաև կխաղանք մի շարք մարզական խաղեր։

Թողնել մեկնաբանություն