Շաբաթվա ամփոփում 04.05-08.05

96794245_247819636335923_1858648025056935936_n

Հեռավար ուսուցումը շարունակվում է։ Սեբաստացիական ընտանիքները իրենց աշխատանքը շարունակում են մեծ սիրով։ Օրեցօր տարատեսակ հետաքրքիր խաղեր են խաղում։Սաները իրենց ընտանիքի անդամների հետ իրականացրեցին շատ հետաքրքիր նախագիծ՝ «Հեքիաթասաց ընտանիքը»։ Ժամանակի ընթացքում իրենք են հանդես գալիս, իրենց նախագծերով։

Հեքիաթասաց ընտանիքը

Հեռավար ուսուցումը շարունակվում է։ Սաները իրենց ընտանիքի անդամների հետ իրականացրեցին շատ հետաքրքիր նախագիծ՝ «Հեքիաթասաց ընտանիքը»։ Երեխաներն ունեն իրենց սիրելի հեքիաթները, նաև փորձում են նմանակել հերոսներին։ Նրանց ընտանիքի անդամները պատմեցին «Հովհաննես Թումանյանի» հեքիաթներից, սիրով լսեցին, ուրախացան և միասին քննարկեցին։ Յուրաքանչյուր հեքիաթ սիրով լսում և ընթերցում են և՛ փոքրերը, և՛ մեծերը։ Հեքիաթները և հետաքրքիր պատմությունները երեխաների հետ շփվելու ամենաարդյունավետ միջոցներն են, որովհետև նրանք հեքիաթների մեջ գտնում են իրենց։ Նաև շատ հաճուքով և հետաքրքրությամբ են լսում իրենց սիրելի կերպարների մասին։ Զարգանում է երեխայի երևակայությունը, որը կարևոր է զարգացման համար։

Սանի ինքնուրույնությունը

Երեխայի մեջ ինքնուրույնություն ձևավորելու համար անհրաժեշտ է որոշակի մտածելակերպ ձևավորել։ Դրա արդյունավետությունն ուղիղ համեմատական է երեխայի հետ ունեցած փոխհարաբերություններին։ Երեխային, անշուշտ, պետք է գովաբանել, երբ նա ինքնուրույն հագնվում ու լվացվում է, բայց նաև պետք է բացատրել, որ դրանք սովորական, ամենօրյա հմտություններ են։ Ինքնուրույն երեխան նախաձեռնող է և ինքնավստահ։

Խաղ-արահետ և փչվող ձեռնոց շնչառական վարժություններ

Շնչառական խաղերը նպաստում են շնչառական զարգացմանը։ Այսպիսի խաղերը օգնում են կենտրոնացնել ուշադրությունը, զարգացնել շնչառությունը և մանր մոտորիկան։ Սաները բաժակի մեջ փչում են այնպես, որ բաժակին ամրացրած ձեռնոցը վեր է բարձրանում։ Նրանք իրենց խաղալիքներց պատրաստեցին արահետ։ Այնուհետև հյութի ձողիկով փչելով՝ գնդակը դուրս հանեցին արահետից։ Շատ հետաքրքիր է ստացվել։

Հեռավար առցանց ուսուցում Ջրի համը

Ծնողներն իրենց երեխաների հետ խոսեցին ջրի հատկություններից՝ համից, հոտից, գույնից։ Այնուհետև բաժակների մեջ լցրեցին ջուր և պատրաստեցին տարբեր համերի ջրեր։ Բաժակներից մեկի մեջ լցրեցին աղ, մյուսի մեջ՝ շաքարավազ, իսկ հաջորդի մեջ՝ կիտրոնի աղ։ Պատրաստելուց հետո համտեսեցին և ճիշտ գուշակեցին ջրի համը։ Ջրով խաղալը, նոր բացահայտումներ անելը սաների ամենասիրելի զբաղմունքներից է։

Զբոսանք և մարզական խաղեր

Առավոտյան զբոսանքը, վազքը, հեծանիվ վարելը շատ կարևոր և օգտակար են առողջության և ճկունության համար։ Որքան շատ բույսեր են լինում շրջապատում, այնքան ավելի մաքուր և թթվածնով հարուստ է տվյալ տեղանքի օդը։ Պետք գարնանային մաքուր օդը վայելել և խաղալ մի շարք բակային խաղեր։

Զարգացնող խաղեր

Զարգացնող խաղերն այն խաղերն են, որոնց ընթացքում զարգանում են տարբեր հմտություններ։ Զարգացնող խաղերը նպաստում են երեխայի հուզական և մտավոր զարգացմանը։ Նաև այս խաղերի օգնությամբ զարգանում են ուշադրության կենտրոնացումը, մանր մոտորիկան, խոսքի զարգացումը և գունաճանաչությունը։

Միջավայրի խնամք

Այսօր իմ և  Աննայի հերթապահության օրն էր։ Լիլին և Էրիկը իրենց մայրիկների հետ ևս ցանկություն հայտնեցին մասնակցել մեր աշխատանքներին։Գարնանային այս պայծառ օրը սկսեցինք ուրախ նախավարժանքով։ Այնուհետև մաքրեցինք շրջակա միջավայրը, ջրեցինք և խնամեցինք ծաղիկները։ Սաները կարոտել էին իրենց սիրելի պարտեզը և սիրով մասնակցեցին բոլոր աշխատանքներին։

Նաև ներկայացնում եմ ծնողների կարծիքը պատումի և հոդվածի տեսքով։

Արեն, Նռանե և Տարոն Անտոնյանների ընտանեկան պարտեզի մայրիկ՝ Նուշիկ Սմբատյան

Եվա և Ալեքսան Ավագյանների ընտանեկան պարտեզի մայրիկ՝ Արևիկ Բաբայան

Թողնել մեկնաբանություն