Շաբաթվա ամփոփում՝ 27.02-01.05

94518220_1386170394902931_6510689388693815296_n (1)

Երկրում ստեղծված անսպասելի վարակային վիճակը ստիպեց ուսումնական հաստատություններին աշխատելու հեռավար։  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցման կազմակերպման գործում մեծ մասնակցություն ունի ծնողը։ Այս ամսվա ուսուցման ընթացքում ծնողն իր երեխայի հետ տարատեսակ բնագավառներում հանդես եկավ` իրականացրեցին տարբեր գործունեություններ։ Նաև ծնողները հանդես եկան իրենց անհատական նախագծերով։ Մասնակցեցին Զատկի ծեսին, «Գեղարվեստը ընտանիքում» նախագծին և միանալով ապրիլի 24-ի  «Կանաչ օր»նախաձեռնությանը՝ իրականացրեցին  «Ծառատունկ֊ծաղկատունկ» ընտանեկան նախագիծը։ Ծնողները մեծ սիրով և ոգևորված աշխատում են։Շնորհակալ ենք, ակտիվ մասնակցության համար։

Հեռավար առցանց-ուսուցում Ծաղիկների խնամք

Կանաչ, խնամված բակ ունենալու նպատակով, այսօր սաները տնկեցին ծաղիկներ, ցանեցին սերմեր, ջրեցին և խնամեցին իրենց բակի ծաղիկները։ Խոստացան խնամել և ավելի գեղեցկացնել իրենց կանաչ անկյունը։ Նրանք սիրում են բակային տարբեր աշխատանքներ կատարել։

Հեռավար-առցանց ուսուցում Զվարճալի ալրախաղ

Սաների սիրելի աշխատանքներից է ալյուրով խաղալը։ Նրանք խաղացին և մի լավ հրճվեցին, որովհետև ալյուրը լցնում էին կենդանիների վրա։ Այնուհետև վերցրեցին կենդանիներին և ստացան հետաքրքիր պատկերներ։ Այս խաղի օգնությամբ վերհիշեցին կենդանիների անունները։ Իսկ Վազգենն ասաց․ «Նման բան չէի տեսել»։

Հեռավար-առցանց ուսուցում Ապակյա նվագախումբ

Սաներն իրենց սովորած երգերի և բաժակների օգնությամբ ստեղծել են ապակյա նվագախումբ։ Նրանք բաժակների մեջ տարբեր չափի ջուր են լցրել, ապա՝ նվագել ու երգել։ Շատ հավես է ստացվել։

Հեռավար-առցանց ուսուցում Թարս օր

Այսօր սաներն իրենց տանը ստեղծեցին ռոդարիական խառնաշփոթ։ Նրանք ընտանիքի անդամների հետ փոխանակեցին հագուստները և հողաթափերը։ Իրենց ստեղծած խառնաշփոթի մեջ փորձեցին արագ գտնել մեկը մյուսի իրը։

Հեռավար առցանց ուսուցում Ինքնաշեն զարգացնող խաղեր

Զարգացնող խաղերն այն խաղերն են, որոնց ընթացքում զարգանում են տարբեր հմտություններ։ Զարգացնող խաղերը նպաստում են երեխայի հուզական և մտավոր զարգացմանը։ Նաև այս խաղերի օգնությամբ զարգանում են ուշադրության կենտրոնացումը, մանր մոտորիկան, խոսքի զարգացումը և գունաճանաչությունը։

Առցանց ընտանեկան  նախագծեր։

Խալաթյան Լիլի

Մելիքսեթյան Էրիկ

Տոնոյան Մարի

Ավագյան Եվա

Բարսեղյան Վազգեն

Պետրոսյան Կառոլինա

Թութիկյան Տիգրան

Անտոնյան Արեն

Նաև ներկայացնում եմ ծնողների կարծիքը պատումի և հոդվածի տեսքով։

Ծնողի կարծիք

Ես Արևմտյան դպրոց -պարտեզի նախակրթարանի 2 -4 տարեկանների խմբից Բարսեղյան Վազգենի մայրն եմ՝ Եղիազարյան Լուսինեն։ Ինչպես միշտ, մեր սիրելի նախակրթարանը չի թողնում ձանձրանալ։ Հեռավար ուսուցման շնորհիվ մեր փոքրիկները ոչ միայն չեն մոռանում ձեռք բերած գիտելիքները, այլև զարգացնում ու ամրապնդում դրանք: Շնորհակալ ենք մեր սիրելի դաստիարակներին հեռավար հոգատարության համար։

Հեռավար ուսուցումը նախակրթարանում

Հեռավառ-ընտանեկան կրթություն

Մասնակցել եմ Նելի Արղությանի վարած սեմինարներին։ Քննարկել ենք «Ընտանեկան դպրոց» նախագիծը և կատարել բլոգավարություն։

Ապրիլի 29-ին մասնակցել եմ ընդհանուր ժողովին։

Բլոգը խմբագրվում է՝ Լիլիթ Սահակյանի կողմից։

 

Թողնել մեկնաբանություն